Անչափ ուրախ և հպարտ ենք ձեզ հետ կիսել մեր հերթական նվաճումը.
2022 թվականին Լոնդոնում կայացած International Wine and Spirit Competition-ում (IWSC 2022) ՕՏԱՐՈՖՖԸ նվաճեց մեդալներ։ Երկու շաբաթվա ընթացքում ալկոհոլային խմիչքների աշխարհի առաջատար 85 փորձագետներ գնահատեցին 90 երկրներից 4000 ոգելից խմիչքներ՝ 21 տարբեր կատեգորիաներում, որոնցից 500-ն արժանացան մեդալների։ Մեր կողմից ներկայացված 6 մրգօղիներն արժանացան 6 բրոնզե մեդալների։
Սա մեծ նվաճում է մեզ համար և ևս մեկ արդյունք` մեր նվիրումով աշխատանքի: