«ՕՏԱՐՈՖՖ»      

«ՕՏԱՐՈՖՖԸ» հպարտ է ներկայացնել պրեմիում դասի քրաֆտ մրգային օղիները: Մեր արտադրանքի առավելության ու անկրկնելիության գրավականն այն է, որ ստեղծվում է պղնձե կաթսայում, երկակի թորմամբ՝ ձեռագործ եղանակով: Թորման ընթացքում առանձնացվում են «գլուխ», «սիրտ» և «պոչ» ֆրակցիաները։ «Սիրտը» առնվազն 6 ամիս հանգստանալուց հետո բերվում է համապատասխան թնդության՝ հատուկ ընտրված բնական աղբյուրի բարձրորակ ջրով։ Այնուհետև այն առանց սառեցման ֆիլտրացվում և շշլացվում է։  «ՕՏԱՐՈՖՖ» պրեմիում դասի քրաֆտ մրգօղիները 100 տոկոսանոց թորվածք են, այսինքն արտադրված են բացառապես հայաստանյան արևահամ մրգերից և հատապտուղներից՝ բնական խմորմամբ, առանց շաքարի, առանց քիմիական, համային և այլ հավելումների:

Ինչպես ճիշտ վայելել մրգային օղիները

   Մրգային օղին խորհուրդ է տրվում խմել երկար պոչով, կակաչանման բաժակով, որի ուռուցիկ հիմքից դեպի վեր նեղացող ձևը հնարավորություն է տալիս խտացնել բույրը և առավելագույնս զգալ մրգի համն ու հոտը։ Նախքան համտեսելը, առաջարկվում է իրականացնել տեսողական փորձարկում. եթե բաժակը նրբորեն պտտեք իր առանցքի շուրջ՝ թեթև տատանումներով, ապա բարձրորակ մրգային օղին բաժակի պատերին շերտ կձևավորի, այնուհետ կաթիլների տեսքով դանդաղ կսահի։ Ընդ որում՝ երկար կաթիլները, որոնք շատ դանդաղ են սահում, վկայում են, որ մրգօղին հարուստ է եթերային յուղերով, իսկ արագ սահող լայն կաթիլները վկայում են շաքարի առկայության մասին։ Մրգային օղիների մատուցման լավագույն ջերմաստիճանը սենյակայինն է ՝ 18-22, ինչը հնարավորություն է տալիս վայելել բուրմունքի բոլոր նրբերանգները։ Ձեքի մեջ ջերմացնելուն զուգընթաց բույրն ավելի է արձակվում: Ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում այն պակաս ինտենսիվ է, և դժվար է ընկալել բույրի ողջ անուշահոտությունը։ Խորհուրդ է տրվում նաև ըմպել ընթրիքից հետո։ Այն կօգնի օրգանիզմին դյուրին յուրացնել սնունդը և կապահովի բարձր տրամադրություն։

 

  Փաստեր և թվեր

«ՕՏԱՐՈՖՖ» մրգային օղու 1 լիտրը ստանալու համար օգտագործվում է 10-25 կիլոգրամ միրգ կամ հատապտուղ։ Այն դեպքում, երբ ցորենի օղի ստանալու համար օգտագործվում է 1.2 կիլորգրամ հումք։ Վիսկի ստանալու համար՝ 1.4 կիլոգրամ հացահատիկ (գարի, ածիկ, եգիպտացորեն և այլն):