Քանի որ, 100% բնական մրգօղիներ են։ Բարձրորակ են, ապահովում են լավ տրամադրություն և չեն վնասում Ձեր առողջությունը։
Թորվում են պղնձե կաթսայում, երկակի թորմամբ՝ ձեռագործ եղանակով։ 100 տոկոսանոց թորվածք են, արտադրված են բացառապես հայաստանյան արևահամ մրգերից և հատապտուղներից՝ բնական խմորմամբ, առանց շաքարի, առանց քիմիական, համային և այլ հավելումների։
Կարդարացնի Ձեր սպասելիքները՝ մասնավորապես կհաղորդի հաճելի զգացողություն և չի առաջացնի գլխացավի։
Կախված արտադրատեսակից և ծավալից՝ գները տարբեր են։
«ՕՏԱՐՈՖՖ» քրաֆտ մրգօղիների առավելությունն ու անկրկնելիությունն այն է, որ ստեղծվում են պղնձե կաթսայում, երկակի թորմամբ՝ ձեռագործ եղանակով, 100 տոկոսանոց թորվածք են, արտադրված են բացառապես հայաստանյան արևահամ մրգերից և հատապտուղներից՝ բնական խմորմամբ, առանց շաքարի, առանց քիմիական, համային և այլ հավելումների։ Համապատասխան թնդության է բերվում բնական աղբյուրի բարձրորակ ջրով, ֆիլտրացվում է առանց սառեցման, թորվում է պղնձե կաթսայում և ամբողջ գործընթացը, սկսած մրգի ընտրությունից մինչև շշալացում, կատարվում է ձեռագործ եղանակով։
Լավագույն խոսուն ապացույցներից մեկը 2021թ. Չինաստանում կայացած CWSA 2021 «Չինաստանում գինիների և սպիրտերի» միջազգային մրցանակաբաշխությունում ներկայացված 5 արտադրատեսակի համար ստացած 7 ոսկե մեդալներն են, 2 ապրանքատեսակ՝ կրկնակի ոսկի։
Արտադրում ենք 14 տեսակի մրգային օղիներ՝ սև թութ, սպիտակ թութ, խաղող մուսկատ, խաղող մեղրաբույր, խաղող կանգուն, սև սալոր, տանձ՝ անտառային գեղեցկուհի,վայրի տանձ,խնձոր, ծիրան, սերկևիլ, կեռաս, դեղձ և թզի չրի օղի և 3 տեսակ հնեցված՝ սև սալոր, խնձոր և մուսկատ խաղողի օղիներ և 2 տեսակ հուշանվերային՝ խնձոր և տանձ՝ անտառային գեղեցկուհի։