ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Պայմաններ և դրույթներ

 

Օնլայն խանութից գնումներ կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել Կայքում:

օtaroff.am կամ otaroffbrandy.com կայքերում գրանցվելու կամ ցանկացած այլ եղանակով պատվեր կատարելու համար պետք է լինեք 18 տարեկանից բարձր:

Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:

ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Երևան քաղաքում առաքումն անվճար է և իրականացվում է 1-3 օրվա ընթացքում։ Խնդրում ենք ապրանքի արտաքին տեսքը բացել և ստուգել առաքիչի ներկայությամբ։ Ապրանքն ընդունելուց հետո վերադարձի ենթակա չէ։ Անձը, ում պետք է առաքիչը հանձնի պատվերը, պետք է լինի առնվազն 18 տարեկան։

Պատվերներն ընդունվում են առցանց՝ otaroff.am կամ otaroffbrandy.com կայքի միջոցով, ֆեյսբուքյան էջի միջոցով (Otaroff fruit brandy) կամ 033 023 023 հեռախոսահամարով։

ՎՃԱՐՈՒՄ

Մեր կայքում online վճարումներն իրականացվում են VISA, MasterCard, Arca Visa վճարային համակարգի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգում,  ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը: Եթե դեռևս այդ համակարգի օգտագործող չեք, ապա կարող եք գրանցվել այստեղ:

Այս վաճառքի պայմանները կիրառվում են otaroff.am կայքի և otaroffbrandy.com կայքի միջոցով ցանկացած ապրանքատեսակի գնումների համար։ Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք՝ նախքան այս պլատֆորմից արտադրանքի մասին տեղեկությունները կամ պատվեր պահանջելը։

Նոր արտադրատեսակների կամ զեղչերին կարող եք ծանոթանալ այցելելով otaroff.am կամ otaroffbrandy.com կայք։