«ՕՏԱՐՈՖՖ» քրաֆտ մրգօղիների առավելությունն ու անկրկնելիությունն այն է, որ ամբողջ գործընթացը, սկսած մրգի ընտրությունից մինչև շշալացում, կատարվում է ձեռագործ եղանակով։
Մրգի վերամշակում
«ՕՏԱՐՈՖՖ» մրգային օղիների արտադրությունը սկսվում է դաշտից, երբ մեր գործընկեր ֆերմերներից ձեռք են բերվում որակյալ միրգն ու հատապտուղը: Ընտրվում է բացառապես առողջ և արևաբույր միրգը, որն արտադրամասում ևս մեկ անգամ ստուգվելուց հետո լվացվում է, մանրացվում մրգային աղացով, կամ կորիզները հեռացվում են կորիզահան սարքով։ Իսկ խաղողը չանչահան է արվում, ապա քամվում՝ առանձնացնելով կեղևն ու կորիզները։ Ստացված խյուսանման զանգվածը կամ հյութը պոմպով մղվում է խմորման սենյակ։
Խմորում
Խմորման սենյակում՝ 18-20 ջերմաստիճանի պայմաններում կարգավորվում է ph-ը, ապա հատուկ մրգային օղիների համար նախատեսված բարձրորակ գերմանական արտադրության բնական խմորիչներով այն խմորվում է մինչև 28 օր՝ կախված մրգի տեսակից: Խմորման ավարտին ստացվում է մրգային դառը գինի։
Թորում
Դառը գինին անցնում է առաջին թորումը, որի արդյունքում ստացվում է 15-40 տոկոս թնդության սպիրտային հումքը: Ստացված սպիրտային հումքը երկրորդ անգամ է թորվում, որի ընթացքում առանձնացվում են «գլուխ», «սիրտ» և «պոչ» ֆրակցիաները։ «Գլուխը» կամ պարզ ասած վատ ֆրակցիան՝ ներառյալ մեթիլ սպիրտի գերակշիռ մասը, հեռացվում է և այլևս որևէ տեղ չի օգտագործվում։ «Սիրտը» կամ լավ ֆրակցիան, սկսվում է 85 տոկոսից և ավարտվում 60-76 տոկոսով՝ կախված մրգի տեսակից, իսկ «պոչը» ավարտվում է 5 տոկոսով: Շշալցման համար օգտագործվում է բացառապես սիրտը, որը թորելուց, ապա առնվազն 6 ամիս չժանգոտվող մետաղյա տարաներում հանգստանալուց հետո, բնական աղբյուրի բարձրորակ ջրով բերվում է համապատասխան թնդության։ Այնուհետև առանց սառեցման ֆիլտրացվում և շշալցվում է:
Թորման նրբությունները
Քրաֆտ, խմբային ընդհատ թորման ժամանակ վերը նշված «գլուխ», «սիրտ» և «պոչ» ֆրակցիաների առանձնացումը ստանդարտ գործընթաց չէ և իրականացվում է թորող վարպետի որոշմամաբ՝ հիմք ընդունելով նրա գրեթե բոլոր զգայարանների աշխատանքը։ Դրանով էլ պայմանավորված են ստացվող մրգային օղիների համային յուրահատկությունները, որոնք, ըստ էության, չեն կրկնվում մեկ այլ արտադրողի մոտ:
«ՕՏԱՐՈՖՖ» մրգօղիների որակի գրավականը
«ՕՏԱՐՈՖՖ» արտադրանքի պրեմիում որակի գաղտնիքն այն է, որ արտադրական ողջ պրոցեսի ընթացքում չեն օգտագործվում քիմիական, համային և այլ հավելումներ, ինչպես նաև շաքար։ Միայն թարմ և լավ հասունացած մրգերն են օգտագործվում մեր մրգային օղիների ստացման համար: Արդյունքում 1 լիտր միրգային օղի ստանալու համար օգտագործվում է 10-25 կիլոգրամ միրգ կամ հատապտուղ։ Մենք աշխատում ենք մրգերի ամբողջ տեսականին ձեռք բերել անմիջապես ֆերմերներից։ Ամբողջ գործընթացը՝ սկսած բերքահավաքից մինչև շշալցում, կատարվում է ձեռքով: Մեր ամենօրյա աշխատանքը նպատակաուղղված է մեր սպառողին լավագույն որակական ցուցանիշներին համապատասխան մրգային օղիների ապահովելուն: